Տարիների ընթացքում փոխվում են գործող անձինք ու կուսակցությունները, գալիս են նոր դեմքեր, վերադառնում են հները, բայց Հայաստանի ընդդիմության գործելաոճն ու հռետորաբանությունը մնում են նույնը:
Մհեր Սեդրակյանի փեսան՝ Արմեն Հարությունյանը, աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, լրագրողների հետ զրույցում՝ ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքեց Գայանե Սողոմոնյանին աշխատանքից ազատելու լուրերը: Նա նշեց, որ Գայանե Սողոմոնյանը դեռ աշխատում է քաղաքապետարանում:
ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր. «Մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները»: «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հակառակ կարծիքին է:
Գագիկ Ծառուկյանի հետ շատ արդունավետ հանդիպումներ են եղել՝ լրագրողների հետ զրույցում նշել է «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ֆեյսբուքի գրառմանը՝ նշելով, որ նախկին վարչապետի գրառումները տխրեցրել են իրեն: «Քաղաքականությունը քաղաքականությամբ, բայց ոչ հեռավոր ընդհանուր քաղաքական ուղին պետք է թելադրի նաև մարդկային փոխհարաբերությունների նվազագույն մակարդակ:
ԱԺ նախկին խոսնակ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալուց հետո Ֆեյսբուքում անդրադարձել է ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում գետերի ու առուների մասին փոխաբերությանը.
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով...